Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 117337 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1763 (+25) դեպք, մահվան ևս 450 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 40140 անձ: Ապաքինվել է 74984 անձ: