Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց․ ԱԳՆ

15:39     16 նոյեմբերի, 2020

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ նշել է. «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին և առանց որևէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, և ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։


© armedia.am