Պուտինը և Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը

17:55     16 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Արծարծվել են երկկողմ համագործակցության առանձին հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Դրական գնահատական Է տրվել Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանենի բանակցություններին, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում»,-ասվում Է հաղորդագրության մեջ։


© armedia.am