Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թատրոնի նախասրահում դրված է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված ընկերների ու գործընկերների կողմից բերված ծաղկեպսակներով։ Դագաղը դրված է թատրոնի բեմին, դահլիճում հնչում է երաժշտություն, իսկ էկրանին ցուցադրվում են արտիստի լուսանկարները։
Հոգեհանգստի արարողությունը պետք է սկսվեր կեսօրին, սակայն դերասանին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներին սկսել են ներս թողնել 11:30-ից (երևանյան ժամանակով՝ 12:30-ից)։
Արարողությունը տևելու է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։
Հիշեցնենք, որ խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։