Ռազմական դրությունը վերացնելու հարցով խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի նոյեմբերի 26-ին

23:24     19 նոյեմբերի, 2020

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ինչպես փոխանցում է Aysor.am-ը՝ օրակարգում մեկ հարց է. ռազմական դրությունը վերացնելու մասին։


© armedia.am