Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 124839-ի

11:05     21 նոյեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1193 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 124839 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1931 (+31) դեպք, մահվան ևս 498 (+10) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 29581 անձ: Ապաքինվել է 92829 անձ:


© armedia.am