Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի վիրահատությունը հաջող է անցել

16:14     22 նոյեմբերի, 2020

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմի Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը հայտնել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի վիրահատությունը  հաջող է անցել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշված է. «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»։

 


© armedia.am