ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար

22:54     23 նոյեմբերի, 2020

ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության խնդրանքի, որում նշվում է Ռուսաստանի մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնի դերը և ձևերը, գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գրասենյակներ պատրաստ են համագործակցել և տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջն՝ առաջին հնարավորության դեպքում հնարավորինս շուտ լիովին հասկանալու տարածաշրջանի մարդասիրական կարիքները»,- ասել է նա:

 


© armedia.am