Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ

14:05     26 նոյեմբերի, 2020

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել Է երկու մարդ, այսմասին «Sputnik Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:

Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:

Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:

Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը:


© armedia.am