Իրանական բանակը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին

10:04     28 նոյեմբերի, 2020

Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը մասնակից են միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ, որը ղեկավարում էր Իրանի Պաշտպանության նախարարության կից հետազոտությունների կենտրոնը, փոխանցում է Regnum-ը:

«ԱՄՆ-ի և Իսրայելի հանցավոր ձեռքը հստակ արտացոլված է այս հանցագործության մեջ»,-ասել է նա: Մուսավին հավելել է, որ Իրանի բանակն իրեն իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել թշնամիներից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոհսեն Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպությունը (SPND),  մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից: Նա գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն և ոչ մեծ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռևս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

 


© armedia.am