Ռոհանին Իսրայելին է մեղադրել իրանցի գիտնականի սպանության մեջ

13:26     28 նոյեմբերի, 2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով «համաշխարհային ամբարտավանությանը և սիոնիստ վարձկաններին», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անկասկած, այս սարսափելի ահաբեկչական միջադեպը պայմանավորված է գիտական ​​շարժմանը հակազդելու Իրանի ժողովրդի երդվյալ թշնամիների անկարողությամբ, ինչպես նաև Իրանի մեծ ժողովրդի մեծարանքով ու հնարավորություններով: Այն նաև տեղի է ունենում տարածաշրջանում և մյուս քաղաքական ասպարեզներում թշնամիների բազմակի պարտություններից հետո, և նրանց զայրույթի ու վիրավորանքի խորքից։

Բայց մեր ժողովրդի թշնամիները պետք է իմանան, որ այնպիսի նահատակների մահը, ինչպիսին Մոհսեն Ֆահրիզադեն է, ոչ միայն չի սասանի Իրանի երիտասարդների և գիտնականների կամքը ընթանալու գիտական արագացված աճի ճանապարհով, այլև նրանց ավելի մեծ վճռականություն կհաղորդի շարունակելու այդ ականավոր նահատակի ճանապարհը»,- Իրանի նախագահի խոսքն է մեջբերել Mehr-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոհսեն Ֆահրիզադեն մահացել էր հիվանդանոցում՝ ահաբեկչական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից։ Նա դարձել է բազմակողմանի հարձակման զոհ, որի ժամանակ Աբսարդ քաղաքում մի քանի հարձակվողներ պայթյուն և ոչ մեծ հրդեհ են կազմակերպել։


© armedia.am