Ստեփանակերտի ականազերծման ժամանակ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում մոտ 100 պայթուցիկ օբյեկտ են հայտնաբերել

10:33     3 դեկտեմբերի, 2020

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները ղմոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել և վնասազերծել:
Պայթունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 38 հա տեղանք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և օգնություն են ցուցաբերում բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի և տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքներում:

 


© armedia.am