Ռոհանին ու Էրդողանը զրուցել են տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցությունը կանխելու մասին

12:08     4 դեկտեմբերի, 2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է իրանական «Isna» գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


© armedia.am