Ուկրաինայում տեղի են ունեցել Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ

22:52     7 դեկտեմբերի, 2020

Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում և մատուռներում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Կիևի Սրբոց Նահատակաց վանքում աղոթքը վարել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Պատարագին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի ներկայացուցիչներ:


© armedia.am