ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իշխանությունը խաղաղ կփոխանցի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմին: Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական հարցերով խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանության փոխանցումը հանրապետականից դեմոկրատներին խաղաղ կընթանա, նա ընդգծել է. «Ես գիտեմ, որ տեղի է ունենալու իշխանության խաղաղ փոխանցում»:
Միաժամանակ, Կադլոունը նշել է, որ չի համարում Թրամփին «նյարդայնացած նախագահ» ՝ կապված նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ: «Ես տեսնում եմ նախագահի, որը կարևորում է հնարավոր ընտրակեղծիքների մանրազնին վերահսկումը», - բացատրել է նա: