2019-ին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանվել է 196,6 միլիոն եվրոյի արտադրանք

11:51     11 դեկտեմբերի, 2020

Հայաստանը 2019 թվականին ԵՄ GSP+ շահառու երկրների շրջանում ամենաբարձր գործակիցն է արձնագարել, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«2014 թվականից Հայաստանը Եվրոպական միության կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP +) շահառու երկիր է: 2019 թվականը հատկանշական էր դրամական արտահայտմամբ բարձրագույն արժեքով՝ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանվել է 196,6 միլիոն եվրոյի արտադրանք:

Բացի այդ, արտոնությունների օգտագործման գործակիցը, որը ցույց է տալիս տարբերությունը GSP+ համակարգի ներքո արտահանումներ իրականացնելու հնարավորությունների և կատարված արտահանումների միջև, հասել է 98 տոկոսի, կազմելով 2019 թվականի ամենաբարձր գործակիցը ԵՄ GSP+ շահառու երկրների շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am