Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 147312-ի

11:00     12 դեկտեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 995 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147312 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2462 (+17) դեպք, մահվան ևս 612 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 19714 անձ: Ապաքինվել է 124521 անձ:


© armedia.am