Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից

17:03     12 դեկտեմբերի, 2020

Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից երկրում հայկական կազմակերպությունների խնդրանքով, գրում է Greek City Times-ը:

Արդեն այսօր Հայաստանին օգնությունը կտրամադրի Հունաստանի ԱԳՆ համագործակցության միջազգային զարգացման ծառայությունը:

Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչտ եւ Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում Ադրբեջանի ներխուժումից տուժածների համար:

Հույների եւ Հունաստանի հայերի տրամադրած մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ եւ սնունդ:  


© armedia.am