Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

21:12     12 դեկտեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, հայտնում է Aysor.am-ը:

«Հադրութի շրջանում ավտոմատ կրակային զենքերից հրաձգության դեպք է գրանցվել: Հաղորդակցման ուղիղ կապով կողմերին անհապաղ հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին», - ասել է նա:


© armedia.am