Էրդողանը չի իմացել բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու

09:27     13 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Չավուշօղլուն հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:  

Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:


© armedia.am