Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1013 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 148325 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2486 (+24) դեպք, մահվան ևս 617 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 20053 անձ: Ապաքինվել է 125169 անձ: