Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

19:29     13 դեկտեմբերի, 2020

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Ռուսաստանի Դաշնության ՊՆ մամուլի ծառայությունից:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

 


© armedia.am