Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարը պատմել է Հադրութի շրջանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

21:50     13 դեկտեմբերի, 2020

Իրավիճակը Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարը, կարգավորվել է, հայտարարել է ղարաղաբյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեկտեմբերի տասնմեկին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մատույցներում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կասեցվել է ռուս խաղաղախահ կոնտինգենտի գործողությունների արդյունքում: Ներկայումս իրավիճակը այդ շրջանում կարգավորվել է: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշտական մոնիթորինգ և պահպանում են փոխգործակցությունը հայկական և ադրբեջանական ուժերի հետ»,-հայտնել է Մուրադովը:


© armedia.am