Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

19:43     14 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանն ու Հայաստանը երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը, հայտնում է Aysor.am-ը:

«Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը սկսվել է», - հայտարարել է Պետական հանձնաժողովը:

Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին գերիներ և պատանդներ են տեղափոխվեկ Ադրբեջան, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասքերովը, որոնք դատապարտվել են Լեռնային Ղարաբաղում սպանություն և դիվերսիա կատարելու համար:


© armedia.am