Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 150218-ի

11:04     16 դեկտեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1098 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 150218: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2556 (+27) դեպք, մահվան ևս 637 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 18331 անձ: Ապաքինվել է 128694 անձ:


© armedia.am