ՊՆ-ից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը. Կապանի քաղաքապետ

16:21     17 դեկտեմբերի, 2020

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, դրանք հանձնվում են թշնամուն, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Այս մասին  հայտնում է Tert.am-ը՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ զրույցի արդյունքում:

«Մենք հիմա զբաղեցրել էինք շահեկան դիրքեր, զբաղեցրել էինք այն բարձրունքները, որոնք մեզ համար ավելի նպաստավոր էին, մենք կմ-երով մեր Կապան քաղաքից, ինչպես նաև գյուղական բնակավայրերից առաջ էինք նստել անվտանգությունն ապահովելու համար, հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին և մեզնից հեռու է լինելու ընդամենը մեկ կմ»,- ընդգծեց նա:

Համայնքապետը հավելել է, որ հիմա դեռ ապամոնտաժման աշխատանքներ չեն իրականացվում, բայց մինչև վաղը՝ 17:00-ն, պետք է արդեն լքած լինենք այդ դիրքերը:

Բացի այդ, Փարսյանը լ է որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի  Խդրանց, Կապան ,Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ: Այս գյուղերը ճանապարհի խնդիր են ունենում, նրա խոսքով  ճանապարհների խնդրի լուծումը ներկա դրությամբ այն է, որ այնտեղ հերթապահություն են անելու ռուս սահմանապահները:


© armedia.am