Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ

21:41     18 դեկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքի  «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։  

 


© armedia.am