ԵՄ-ում շահագրգռված են Ադրբեջանի հետ գազային հմագործակցությամբ

16:05     19 դեկտեմբերի, 2020

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում՝ գազի գնումների շուրջ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել համագործակցության նոր հավակնոտ և համապարփակ համաձայնագիր՝ հիմնված ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պահպանելու վրա: Սա կնպաստի ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի ամենալայն ձևաչափով մեր գործընկերության զարգացմանը,- հայտարարել է Բորելը: - ԵՄ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ փոխգործակցությամբ աջակցելու և ձևավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորում»:

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին իր հերթին շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացմամբ: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Բրյուսելն ակնկալում է Ադրբեջանից Գազային հարավային միջանցքով գազի առաջին մատակարարումները ստանալ մինչև ընթացիկ տարեվերջ, և նշել է, որ Բրյուսելն ուսումնասիրում է այս գազափոխադրման նախագիծը դեպի Արևմտյան Բալկաններ երկարացնելու հնարավորությունը:

Ամփոփիչ հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Ադրբեջանում բարեփոխումների գործընթացը և այս երկրում մարդու իրավունքների պահպանման հարցերը:


© armedia.am