Երեկ փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին

16:22     20 դեկտեմբերի, 2020

Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից,  Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում կատարելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին:

«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուրս է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաև Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:

Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական  աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։


© armedia.am