Նավթի համաշխարհային գներն ընկնում են երկուշաբթի` դեկտեմբերի 21-ին, ընթացող աճուրդներին, հայտնում է RT-ն:
WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2.85 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 47.70 դոլարի:
Դեկտեմբերի 18-ի աճուրդների ընթացքում Brent տեսակի նավթի գինը մարտի 5-ից ի վեր առաջին անգամ գերազանցել էր 52 դոլարը բարելի դիմաց: