Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 156142-ի

10:48     24 դեկտեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156142: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2714 (+23) դեպք, մահվան ևս 663 (+3) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 15999 անձ: Ապաքինվել է 136766 անձ:


© armedia.am