Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը

22:35     24 դեկտեմբերի, 2020

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածությանը, նրա կառավարության կազմին ու կառավարական ծրագրին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ քվեարկությունը եթեր է հեռարձակվել վրացական հեռուստաընկերություններով:

Հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում 150 մանդատից ստացել է 90-ը: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են նախկին նախարարները, բացի արդարադատության նախարարից:


© armedia.am