Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ

15:37     25 դեկտեմբերի, 2020

Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ։  Տաճարի պատերի ներքո հնչել է Բախ։ Այս մասին գրում է Euronews-ը։

Այս համերգին հանդիսատես չկար, և նկարահանող խումբը կրում էր քիմիական պաշտպանության կոստյումներ:

Փարիզի թեմը թույլ էր տվել երաժիշտներին մուտք գործել տաճար՝ հույս սերմանելու և հավատը ամրապնդելու համար:

Երգչախումբը կատարել է Ջոզեֆ Մորի հայտնի Սուրբ ծննդյան երգը։

Համերգն ավարտվել է «Jingle Bells»-ով։

Հիշեցնենք, որ տաճարը, որը 13-րդ դարի գոթական ճարտարապետության հուշարձան է, հրդեհվել էր 2019թ․-ի ապրիլի 15-ին։


© armedia.am