Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել

11:24     26 դեկտեմբերի, 2020

Երեք մարդ է վիրավորվել շաբաթ վաղ առավոտյան Բեռլինում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը` հայտնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կրուզբերգի տարածքում` մի քանի անձանց մասնակցությամբ:

Twitter-ում Բեռլինի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ հրաձգության արդյունքում երեք մարդ ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:


© armedia.am