Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 157349-ի

10:54     26 դեկտեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 157349: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2753 (+19) դեպք, մահվան ևս 671 (+0) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 15257 անձ: Ապաքինվել է 138669 անձ:


© armedia.am