540 փախստական է մեկ օրում վերադարձել Ղարաբաղ

12:17     26 դեկտեմբերի, 2020

Նախօրեին 540 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 44.6 հազար տեղահանված:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները:


© armedia.am