Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն հրապարակել են Brexit-ի առևտրային համաձայնագիրը

18:10     26 դեկտեմբերի, 2020

Շաբաթ օրը Բրիտանիան և ԵՄ-ն հրապրակել են իրենց առևտրային համաձայնագրի տեքստը ԵՄ-ից իրենց դուրս գալուց հինգ օր առաջ, հայտնում է Reuters-ը:

Համաձայնագիրը 1.246 էջ է և ներառում է պայմանավորվածությունները միջուկային էներգիայի, գաղտնի տեղեկատվության փոխանակման և մի շարք համատեղ հայտարարագրերի վերաբերյալ:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին միացել էր 1973 թվականին և պաշտոնապես դուրս եկավ դաշինքից այս տարվա հունվարի 31-ին: Այժմ Մեծ Բրիտանիան անցումային փուլում է, որի ընթացքում առևտրի, ճանապարհորդությունների և բիզնեսի կանոններն անփոփոխ են մնում, ընդ որում, երկիրը մնում է ԵՄ Մաքսային միության շրջանակներում և միասնական շուկայում:


© armedia.am