ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա

12:48     29 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազա՝ ի պատիվ միավորման ստեղծման:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնեւմ են, որ այցի շրջանակում հայ զինվորականները ծանոթացել են ռուսական ռազմաբազայի ենթակառուցվածքային օբյեկտների, սպառազինության նմուշների ևռազմական տեխնիկայի հետ, հրամանատարությանը ևանձնակազմին շնորհավորել են զորամասի ստեղծման օրվա ևԱմանորի կապակցությամբ:

Ծրագրի առանձին կետ է դարձել պատվիրակության անդամների այցելությունը բազայի տարածքում գտնվող Սուրբ նահատակ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցի ևմիավորման ռազմա-պատմական թանգարան:

Տեղեկատու՝

102-րդ ռազմաբազան 435-րդ դիվիզիայի 1415-րդ հրաձգային գնդի իրավահաջորդն է, որի կազմավորումը սկսվել էր 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովի մարզում:

Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրով: 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացրին մինչև2044 թվականը:


© armedia.am