Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն իր հրաժարականն է. Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

21:59     29 դեկտեմբերի, 2020

Իմ դիրքորոշումը չի փոխվել, Փաշինյանը ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Ինչ հրապարակային ասված է եղել, ես անձամբ իրեն, իր երեսին ասել եմ։ Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նաև, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը իր հրաժարականն է՝ վայրկյան շուտ։

Խորհրդարանական ընտրությունների գնալու համար ինքը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի, եթե դա ընդունելի է, կասենք մնացած խոսակցությունը», - ասել է Գագիկ Ծառուկյանը։


© armedia.am