Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

11:35     30 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից։

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել։


© armedia.am