Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը հանձնվում են Ադրբեջանին. Գորիսի փոխքաղաքապետ (News.am)

20:12     30 դեկտեմբերի, 2020

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի գյուղնշանակության կարեւոր հողերը, գյուղի ՀԷԿ-ը հանձնվում են Ադրբեջանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Այգիներում մարդիկ չկան, բայց ամառանոցներ կային։ Աշխատողներն ՀԷԿ-ից տեխնիկան էլ չեն հասցրել դուրս բերել։ Ով ինչ ուզում է՝ տալիս են։ Ամեն օր իրենց տարածքը մի քանի կիլոմետր մեծանում է»,- նշել է Մենուա Հովսեփյանը։


© armedia.am