Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ոչ մի վարչակազմ այդքան կոշտ չի եղել, որքան մենք. Պոմպեո

10:12     4 հունվարի, 2021

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ոչ մի վարչակազմ Ռուսաստանի նկատմամբ այդքան կոշտ չի եղել, որքան ներկայիս վարչակազմը:

«Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: ...Եկեք խոսենք Ռուսաստանի մասին, ճեղքենք աղմուկը: Ոչ մի վարչակազմ Ռուսաստանի նկատմամբ այդքան կոշտ չի նեղել, որքան մենք: Վերջակետ: Ամբողջական կանգառ: Նայեք փաստերը»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Մայք Պոմպեոն:


© armedia.am