Թրամփը հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն

08:10     7 հունվարի, 2021

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն`ի պատասխան Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի ՄքԷնանին:

«Նախագահի հրամանագրով ուղարկվում է Ազգային գվարդիան և պաշտպանության այլ դաշնային ծառայություններ:

Մենք կրկնում ենք բռնությանը դիմակայելու և խաղաղություն պահպանելու՝ նախագահ Թրամփի կոչը»,- գրել է նա թվիթերյան էջում: 

 

At President @realDonaldTrump’s direction, the National Guard is on the way along with other federal protective services.

We reiterate President Trump’s call against violence and to remain peaceful.

— Kayleigh McEnany (@PressSec) January 6, 2021


© armedia.am