Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցումը հունվարի 20-ին

14:33     7 հունվարի, 2021

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցումը հունվարի 20-ին, հայտնում է CNN-ը: 

«Չնայած այն հանգամանքին, որ ես բացարձակ համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ և փաստերն իմ կողմից են, հունվարի 20-ին տեղի է ունենալու իշխանության կարգավորված փոխանցում», - նշել է նա իր տարածած հայտարարությունում:

«Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաշվի առնվեն միայն օրինական ձայները: Չնայած սա պատմության մեջ ամենամեծ առաջին նախագահական ժամկետի ավարտ է նշանակում, այն Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու մեր պայքարի միայն սկիզբն է»,- հավելել է Թրամփը: 


© armedia.am