Կայացել է Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների հանդիպումը

16:32     9 հունվարի, 2021

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Այս թեմաներով շփումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:


© armedia.am