Երեխա ունեցող 450 ընտանիք պետության աջակցությամբ հիփոթեքով բնակարան է ձեռք բերել

19:22     12 հունվարի, 2021

2020-ի հուլիսից մեկնարկած «Երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ.  ծրագրից» օգտվել է արդեն 450 շահառու. պետությունը վճարել է մոտ 331 մլն դրամ։ Այս մասին նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում։ 

2021թ. ծնելիության մակարդակի բարձրացմանը միտված այս միջոցառման համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ։


© armedia.am