Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները կանցկացվեն առցանց ձևաչափով

11:23     15 հունվարի, 2021

Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի կանցկացվեն առցանց ձևաչափով՝ կապված COVID-19 համավարակի հետ:

Նշենք, որ ավանդաբար ընկերներն ու աջակիցները հավաքվում են «Ակոս»-ի խմբագրությունում, որպեսզի նշեն Դինքի մահվան տարելիցը: Այս տարի, սակայն, միջոցառումները կանցնեն առցանց, և Դինքի կյանքի մասին ելույթներն ու ռեպորտաժները կհեռարձակվեն ամբողջ օրվա ընթացքում:

 


© armedia.am