Բալթյան երկրները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Նավալնիին բերման ենթարկելու կապակցությամբ

10:17     18 հունվարի, 2021

Բալթյան երկրների ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Նավալնիին բերման ենթարկելու կապակցությամբ:

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հայտարարության տեքստը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Լատվիայի ԱԳ նախարար Էդարս Ռինկևիչսը:

«Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելը բացարձակապես անընդունելի է: Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից նրան անհապաղ ազատ արձակել: Եվրամիությունը պետք է արագ արձագանքի, եթե նա ազատ չարձակվի, ապա պետք է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցն այդ ակցիայի կապակցությամբ»,-նշված է հայտարարության մեջ:


© armedia.am