Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել

13:42     18 հունվարի, 2021

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։

Նշենք՝ մամուլում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։


© armedia.am