Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ գնել Ռուսաստանից

19:59     18 հունվարի, 2021

Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչ և Սու-30ՄԿԻ 12 կործանիչ ձեռք բերելու մտադրության մասին,  հայտնում է «Times of India»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով հարցումը կուղարկվի ռուսաստանյան «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությանը:

Այս գնումների շնորհիվ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռների թվաքանակը կհասնի 80-ի, իսկ Սու-30ՄԿԻ ինքնաթիռներինը՝ 284-ի:


© armedia.am